Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նրա խոսքով` Շիրակի մարզի որևէ բնակիչ սրբազանի վրա միանշանակ կրակայրիչ, քար ու կոպեկ չէր նետի: «Մենք ինչքան էլ որ վերահսկողությունից դուրս գանք, մեր սրբություններին ուրիշ կարգի ենք վերաբերվում»,- ասաց նա` հավելելով, որ խառնաշփոթը սկսվեց այն պահից, երբ ինչ-որ տաքսու վարորդ, ով հայտնի չէ` Գյումրիից էր, թե` ոչ, ցանկացավ մեքենան քշել ոստիկանների վրա:
Արա Նախշքարյանը նաև նշում է, որ Գյումրու ցույցը ինքնաբուխ էր, հավաքվածները լի էին ցասումով, որովհետև նրանց հանգիստ չէր տալիս փոքր երեխաներին դանակահարելու փաստը:
«Ճիշտ է, բոլոր զոհերի համար էլ ցավում էին, բայց բոլորը դարդոտ էին հիմնականում երկու տարեկան երեխային սպանելու եւ մի քանի ամսական Սերյոժային սպանելու փորձի համար: Ու այդ պահին ոչ մեկին չէր հետաքրքրում, թե, ասենք, Գևորգ Կոստանյանը Սուրիկ Խաչատրյանին ազատ է արձակել: Այդ հարցն այդ տեղում բարձրացնելու տեղ չէր»,- նշեց Արա Նախշքարյանը եւ հավելեց, որ գյումրեցիների նպատակը մեկն է: