|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գյումրիում` 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ, ցուցարարների ու ոստիկանների միջև անկանոն բախումներ են սկսվել: Ցուցարարները, ճեղքելով ոստիկանական պատը, ներխուժել են ռազմաբազա:
Մինչ այդ ցուցարարները նպատակ չունեին մտնել ռազմաբազա, սակայն պահանջում էին, որ ռազմաբազայի ներկայացուցիչները դուրս գան ու պատասխանեն իրենց բազմաթիվ հարցերին: Սակայն ոչ ոք այդպես էլ դուրս չեկավ, և ցուցարարները որոշեցին ճեղքել ոստիկանական պատը:
Իրավիճակը թեժացավ, ցուցարարները սկսեցին հայհոյանքներ տեղալ ու ուժ գործադրել: Նրանց հաջողվեց ճեղքել ոստիկանական պատը և ավելի մոտենալ ռազմաբազային:
Հայտնի է, որ ոստիկանական նոր խմբեր են շարժվում Երևանից Գյումրի` կանխելու հետագա բախումները:
Ռազմաբազայի մուտքի մոտ ոստիկանությանը հաջողվել է ռուս զինվորների հետ կրկին պատ կազմել: Սակայն կրքերը թեժացել են, բորբոքված մարդիկ հայհոյանքների տարափ են տեղում: