|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հունվարի 11-ին` ժամը 11.00-ին, ոստիկանության ծառայողը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելիս նկատել է մի քաղաքացու, որի գոտկատեղին ատրճանակ կար: Քաղաքացին՝ 1990 թ. ծնված Հարություն Ու.-ն, փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ ատրճանակը գազային է:
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում նրա մոտից առգրավվել է USP COMPACT տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ` պահունակով, և 9 մմ տրամաչափի 12 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: