|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը: Սևանից դեպի Դիլիջանի թունել, Մարտունուց դեպի Վարդենիս և Գորիսից դեպի Սիսիան տանող ճանապարհահատվածներում տեղ - տեղ մերկասառույց է:
Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն