Այսօր Charlie Hebdo խմբագրության շենքում կատարված զինված հարձակման արդյունքում մահացել է 12 մարդ, որից 2-ը` ոստիկան: Նախնական տվյալների համաձայն` երկու ահաբեկիչներին հաջողվել է փախչել դեպքի վայրից: Ահաբեկչությամբ պայմանավորված` մայրաքաղաքի Իլ դե Ֆրանս թաղամասում հայտարարված է ահաբեկչական վտանգի բարձր աստիճան: France presse գործակալության հաղորդմամբ` ահաբեկիչները բղավել են, որ վրեժ են լուծում մարգարեի համար: