Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 25-ին, ժամը 01։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Դավիթ Է․, ծնված 1990 թ.), «ՎԱԶ-2115» (վարորդ՝ Պարույր Կ․, ծնված 1992 թ․) և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները: «Lexus» մակնիշի ավտոմեքենայից Հրանտ Չ․-ն (ծնված 1980 թ.) և Լևոն Թ․-ն (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Լևոն Թ․-ն հրաժարվել է բուժօգնությունից, իսկ Հրանտ Չ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: