Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության էր հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
«Ձմեռ պապիկին ժամանակին հավատացել եմ, հիմա էլ թող մեր երեխաներն ու թոռնիկները հավատան: Ամեն դեպքում` մեզ համար նոր տարին լի է տարբեր խնդիրներով: Թող Ձմեռ պապին մեզ բերի խաղաղություն և համերաշխություն»,- Ձմեռ պապի վերաբերյալ` լրագրողի հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետը:
Նա կարծում է, որ 2015-ը ՀՀ-ի համար լինելու է մարտահրավերների տարի, կլինեն նաեւ ձեռքբերումներ:
Վարչապետը նաև ասաց, որ Նոր տարին նշելու է ընտանիքի հետ՝ հայրիկի, թոռնիկների, երեխաների, տանը:
Խոսելով բացթողումների մասին` Աբրահամյանն ասաց, որ չկարողացան այնպես անել, որ ժողովուրդը բարեկեցիկ ապրի, ինչպես որ իրենք են ցանկանում: Իսկ անդրադառնալով դոլարի արժեւորմանը` նա ասաց, թե տեղի ունեցողը գործընթացը դոլարի արժեւորում չէ, այլ բնականոն գործընթաց:
«Ամանոր է, մարդիկ ծախսեր են անում... Ես կարծում եմ, որ որեւէ լուրջ տատանում, ցնցում չի լինելու, եւ համոզված եմ, որ պատկան մարմինները, դրամավարկային քաղաքականության պատասխանատուն` ԿԲ-ն, իրականացնելու են իրենց բոլոր խնդիրները, եւ կառավարությունն աջակցելու է, եւ ամեն ինչ կանենք, որ մեծ տատանումներ, մեծ լարվածություն չլինի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը ասաց նաեւ, որ մայիս ամսին ձևավորված կառավարությունը միանգամից չէր կարող լուծել տարիների ընթացքում կուտակված խոչընդոտներն ու պրոբլեմները: «Բայց որ մենք լուծելով գնալու ենք, ակնհայտ է, դրա համար մեր հասարակությունից խնդրելու ենք համբերություն և ժամանակ: Մի խոսքով ասած՝ ձեռքբերումների և մարտահրավերների տարի էր»,- ասաց նա: