|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայաստանի ժուռնալիստների միությունը Հայ մամուլի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է տարածել, որում մասնավորապես ասված է․
«Հարգելի գործընկերներ
Հայաստանի ժուռնալիստների միությունը ջերմորեն շնորհավորում է Հայ մամուլի օրվա առթիվ:
Հայ մամուլն անցել է կայացման բարդ ճանապարհ, ունի արժանի պատմություն, բազմաթիվ վառ դեմքեր, ու վստահ եմ՝ դեռ շատերն են համալրելու հայ մամուլի պատմության հիշատակության արժանի էջերը:
Ժամանակակից լրագրությունը՝ առհասարակ, ու հայ մամուլը՝ մասնավորապես, այսօր կանգնած են բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ մարտահրավերների առջև:
Պատմական, հասարակական բոլոր ժամանակաշրջաններն էլ հայ լրագրության համար եղել են բարդ և տվյալ ժամանակին բնորոշ խնդիրներով լի։ Համոզված ենք՝ բարեխիղճ, ճշմարիտ, ազատ, մասնագիտական համոզմունքներին հավատարիմ լրագրությունն այլընտրանք չունի»: