Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-պատռված վերքով բուժօգնության է տեղափոխվել 1986 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը հայտարարել էր, որ վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարտունու Գ. Նժդեհի փողոցում, վիճաբանության ժամանակ, նրան սուր-կտրող-ծակող գործիքով հարվածել և վնասվածք է պատճառել ոմն Գարիկ:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գարիկը 1991 թ. ծնված Գարիկ Կ.-ն է, որը հիշալ օրը, վիճաբանության ժամանակ, ծալովի դանակով հարվածել էր Գևորգ Ս.-ին: Դանակն առգրավված է: Կատարվում է քննություն: