|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մարտի 7-ին, ժամը 20:17 անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ իր հայրը գտնվում է Դավիթաշենի կամրջի վրա և փորձում է ինքնասպանություն գործել:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ կամրջի վրա հերթապահություն իրականացնող ոստիկանները կանխել են 1963 թ. ծնված Գ. Հ.-ի ինքնասպանության փորձը:
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային՝ կանխելով նրա՝ ինքնասպանություն գործելու հետագա փորձերը:
ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է համապատասխան աջակցություն:
ԱԻՆ մամուլի ծառայություն