Բելգիայի առողջապահության նորանշանակ նախարարը` 127 կգ կշռող` 52-ամյա Մագի դե Բլոքը քաղաքական գործիչների շրջանակում դժգոհություն է առաջացրել:
Ըստ Dailymail-ի՝ «նախարարը լավ օրինակ չի կարող ծառայել ժողովրդին իր գերության պատճառով»:
Դժգոհությունների առաջին ալիքն սկսվել է VRT հետուստաալիքի լրագրողի՝ այդ մասին Twitter-յան էջում իր դժգոհությունը հայտնելուց հետո:
Սակայն Բլոքը հայտնել է, որ լուրջ չի ընդունում իր հասցեին հնչեցված դժգոհությունները: «Ես հասկանում եմ, որ մոդել չեմ: Մարդիկ պետք է սովորեն նայել ոչ թե արտաքինին, այլ ներքինին»,- ասել է նա:
Նշենք, որ Բլոքը նախկինում եղել է Բելգիայի միգրացիայի հարցերով նախարարը:


