|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Հրապարակը» գրում է. «Գալուստ Սահակյանի «տունը կռիվ է ընկել», իսկ պատճառը նույնն է՝ ուղևորությունները։ Մեզ հասած տեղեկություններով՝ ԱԺ նախագահը չարտերային չվերթ է վարձակալել և այսօր մեկնում է Աշխաբադ։ Սա առաջացրել է թե պատգամավորների, թե ԱԺ աշխատակազմի զայրույթը։ Մասնավոր զրույցներում նրանք նշում են, թե «որևէ ուղևորության մեկնելու համար մեզ հազար հարց է տալիս, մեզ համար «պրեմիայի» փող չկա, իսկ ինքը չարտեր է վարձում»։
Ընդ որում՝ ԱԺ-ում այնքան են սրվել հարաբերությունները «տուրիզմի» հողի վրա, ու այնքան են բարկացել Գրիգորիչի չարտերից, որ նույնիսկ չեն հետաքրքրվել և տեղյակ էլ չեն, թե ինչու է ԱԺ նախագահն Աշխաբադ մեկնում։
ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից հետաքրքրվեցինք, թե Գալուստ Սահակյանն ինչու է մեկնում Աշխաբադ, վերջինս պատասխանեց, որ այդ մասին այսօր հայտարարություն կտարածեն, չարտերային թռիչքի մասով ճշտումը նույնպես կարող են կատարել միայն այսօր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։