Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Թունդ է, շատ թունդ մարդ է» Տարոն Մարգարյանը. վերցրել ու զայրացել է Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ իրականացնող այն կազմակերպությունների վրա, որոնք դեկտեմբերի 9-ին տեղացած առատ ձյան պատճառով հրաժարվել են ծառայություններ մատուցելուց՝ իբր, չեղած շահույթով ձմեռային կամ նոր անվանադողեր մեզ որտեղի՞ց, որ կարողանանք մի բան էլ նորմալ սպասարկում իրականացնել: Եվ Նաջարյանը… Մարգարյանը զայրացել է: Համենայն դեպս, այդ մասին հավաստել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը, ում, զուտ պրոֆեսիոնալ համերաշխությունից ելնելով, չհավատալու իրավունք չունենք՝ մարդն ասել է:
Չնայած՝ պրոֆեսիոնալ կասկածամտությունն էլ իր հերթին հուշում է հավատ չընծայել քաղաքապետի զայրույթին, մանավանդ որ դեպքերը, տվյալ դեպքում՝ եղանակային կտրուկ փոփոխությունները, զարգանում են լրիվ նրա և իշխանությունների երազած սցենարով՝ ստեղծվում է իրավիճակ, որն առավել համոզչությամբ՝ տարոնական զայրույթով-բանով է քաղաքացիներին ապացուցելու ուղևորափոխադրավարձը թանկացնելու անհրաժեշտությունը: Արդեն իսկ ակնհայտ է՝ այս տարվա ձմեռը քաղաքացիների վրա էժան չի նստելու և արժենալու է առնվազն… 200 դրամ: Բնականաբար, մի «նիստը»: Քաղաքապետի զայրույթը վկա:
Լ.Ս.
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։