Առավոտից երևանյան որոշ խանութներում սպառողներին, ի տարբերություն նախորդ օրերի, ոչ թե տհաճ, այլ հաճելի անակնկալ էր սպասում. գրում է «Փաստինֆո»-ն:
«Գնորդները անթաքույց ուրախությամբ էին ծանոթանում նոր գներին: Մեր այցելության պահին խանութում շաքարավազը վաճառվում էր 1 կգ-ը 450 դրամով, 10 դրամով նվազել է նաև հացի որոշ տեսակների գները, բայց՝ ոչ բոլոր խանութներում:
Հացաթխման արտադրամասերից մեկում մեզ ասացին, որ հացի գինը դեռ չեն վերանայել, քանի որ նոր ալյուր չեն գնել, իսկ գնված ալյուրը թանկարժեք խմբաքանակից է եղել: Բայց որքան էլ, որ գները նվազել են, դրանք նույնիսկ այսօր չեն հասել այն մակարդակի, որը երեկ հայտարարել էր տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: