կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-11 16:10
Հասարակություն

Թունավորման նախանշաններով հիվանդանոց տեղափոխված երեխայի ջերմությունը չի իջնում

Թունավորման նախանշաններով հիվանդանոց տեղափոխված երեխայի ջերմությունը չի իջնում

Թունավորման նախանշաններով հիվանդանոց տեղափոխված երեխայի ջերմությունը չի իջնում: Աշտարակի ԲԿ-ի մանկական բաժնի վարիչ Էլյա Մամիկոնյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ իրենց բժշկական կենտրոն է տեղափոխվել 53 երեխա` թունավորման նախանշաններով:

«53 երեխաներից մեծ մասին երեկ ենք դուրս գրել, իսկ մնացածին էլ `այսօր: Այս պահի դրությամբ մեզ մոտ մեկ երեխա կա: Նրա վիճակի մասին ասեմ, որ այժմ ջերմում է: 39 աստիճանի է հասնում ջերմությունը և չի իջնում: Ճիշտ է` թունավորվել է այդ երեխան, նաև դրանից է, որ ջերմում է, բայց հետազոտելուց հետո պարզ դարձավ, որ առկա են անգինայի դրսևորումներ»,- ասաց բժշկուհին` հավելելով, որ այդ երեխային ցուցաբերվում է համապատասխան օգնություն, և Երևան տեղափոխելու անհրաժեշտություն չկա:

Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 10-ին, թունավորման նախանշաններով Արտաշատի ԲԿ էր տեղափոխվել մի քանի տասնյակ երեխա: