Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարեն Կարապետյանի` վարչապետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո` սեպտեմբերի 15-ին, կառավարության նիստում նա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի և բնական պաշարների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարել էր քննարկել գազի և էլեկտրաէներգիայի սակագնի որոշման սկզբունքները վերանայելու հնարավորությունը: Դրանից հետո մամուլում հրապարակումներ եղան, թե ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը հակադարձել է վարչապետին` ասելով, որ կառավարության ֆունկցիաների մեջ չի մտնում գազի սակագնի վերանայումը:
Այսօր լրագրողների հետ զրույցում Վարդան Այվազյանը կրկնեց իր դիրքորոշումը` նշելով, որ գազի սակագինը հանձնարարականով չի իջեցվում: «Մեկ անգամ ևս ճշտեմ` սակագինը երբևէ հանձնարարականով չի իջեցվում: Թերթերն անդրադարձան իմ ու վարչապետի միջև եղած` իբրև թե հայրենական պատերազմի դրվագներին: Սակագինը հաստատվում է ՀԾԿՀ-ի կողմից, հանձնարարականով չէ, որ մի օր հանձնարարական տաս` իջնի, մի օր հանձնարարական տաս` թռնի սակագինը»,- ասաց նա:
Պատգամավորն անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք գազի սակագնի իջեցումը Ռուսաստանը հատուկ չի անում` իր դիրքերը Հայաստանում ամրապնդելու համար: «ՀՀ նախագահի մշտական, առանձնահատուկ ուշադրության ներքո է եղել գազի սակագնի իջեցումը, և երկրատև բանակցություններ են ընթացել: Պետության և իշխանության խնդիրըն այն է, որ սոցիալապես ապահով, նորմալ տանելի իրավիճակ ստեղծեն երկրում»,- ասաց նա` հավելելով` եթե Ռուսաստանը ուզում է իր քաղաքական դիրքերը ամրապնդել Հայաստանում, շատ լավ է:
Ըստ պատգամավորի` դրական է, որ Հայաստանի դերակատարումը բարձրանում է, և Ռուսաստանը նախանձախնդիր է, որ կարողանա Հայաստանին իր կողմ գրավելու համար որոշակի լավ քայլեր կատարել: «Ես այստեղ վատ բան չեմ տեսնում: Այնքան լավ կլինի, որ կարողանանք այնպես անել` ամերիկացիներն էլ նման բաներ անեն: Սա է կոչվում քաղաքականություն, և կարևոր է, որ սա փոխշահավետ քաղաքականություն է: Այս գործառույթների անունն ինչ ուզում եք` դրեք, կարևորն այն է, որ ՀՀ քաղաքացիները ունեցան քիչ, թե շատ թեթևացում»,- շեշտեց Այվազյանը: