|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի կինը՝ Սարե Դավութօղլուն, ով մասնագիտությամբ բժիշկ է, հարցազրույց է տվել Milliyet պարբերականին:
Գլխաշոր կրելու պատճառով դպրոցական տարիներին կրած դժվարությունների մասին խոսելիս Սարե Դավութօղլուն ասել է. «Սպորտի դասերին գրեթե չէի մասնակցում: Կարճ շորտերով էին դասին հաճախում, և հայրս թույլ չէր տալիս մասնակցել դրանց»:
Հարցին, թե ինչպե՞ս կբնութագրի Ահմեդ Դավութօղլուին, կինն ասել է. «Աշխատասեր, մտերիմ, արդար և նրբանկատ»: Իսկ վարչապետը սպորտով զբաղվո՞ւմ է: «Նա շատ լավ ըմբիշ է և լավ ֆուտբոլ է խաղում: Սակայն այս շրջանում չի կարողանում սպորտով զբաղվել»,- ասել է կինը:
Նա դժգոհել է նաև այն իրավիճակից, որ ամուսնու՝ վարչապետ նշանակվելուց հետո կրկնապատկվել է մարդկանց հետաքրքրությունը նրա հանդեպ` ամենուր ցանկանում են լուսանկարվել Դավութօղլուի հետ: