| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գեման Ստերլիգովի կինը` Ալյոնա Ստերլիգովան պատմել է, թե ինչպես են «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել իր ամուսնուն: Նա պատմել է, որ իրենք Մոսկվա են գնացել Երեւանից այսօր` 16:40-ին` կարգավորելու իրենց գյուղատնտեսական բիզնեսի հետ կապված որոշ հարցեր: Ինքն առանց խնդիր անցել է հսկիչ անցակետից, իսկ ամուսնուն չեն թողել:
«Նրան թույլ չտվեցին դուրս գալ օդանավակայանի սահմանային հատվածից: Ես արագ անցա, նայում եմ` նա չկա ու չկա, ուշանում է: Ապա նրան ինչ-որ մարդիկ մոտեցան եւ խնդրեցին հետեւել իրենց»,- ռուսական TV «Զվեզդա»-ին պատմել է Ստերլիգովան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովն ասել էր, որ նրան ամենայն հավանականութամբ ձերբակալել են ոչ թե միջազգային, այլ ԱՊՀ տարածքում միջպետական հետախուզման շրջանակներում: