| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            PEC 2014-ը զեկույց է հրապարակել, որում նշել է 2014 թվականին աշխարհում սպանված լրագրողների թիվը. հայտնում է «Ակօս»-ը:
Զեկույցի համաձայն՝ այս տարվա ընթացում 32 երկրներում սպանվել է 128 լրագրող: Ցուցակում Գազայի հատվածը զբաղեցնում է առաջին հորիզոնականը, որտեղ 2014 թվականին սպանվել է 16 լրագրող: Հաջորդը Սիրիան է, այնտեղ սպանվել է 13 լրագրող, իսկ Պաղեստինում՝ 12:
Իրաքը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ որպես երկիր, որտեղ լրագրությամբ զբաղվելն ամենավտանգավորն է՝ հաշվի առնելով նաև ԻՇԻՊ-ի հարձակումների ժամանակ սպանված 10 լրագրողներին:
Ինչ վերաբերում է Ուկրաինային, այս տարի 9 լրագրող է մահացել, որոնցից 4-ը՝ ռուս: Ցուցակում տեղ են գտել նաև Մեքսիկան, Աֆղանստանը, Հոնդուրասը, Սոմալին, Բրազիլիան, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Կամբոջան, Գվինեան, Պարագվայը, Ֆիլիպինները, Բանգլադեշը, Կոլումբիան, Հնդկաստանը, Լիբիան, Պերուն, Թուրքիան եւ Եմենը:
Ըստ զեկույցի՝ Թուրքիայում այս տարվա ընթացքում սպանվել է երկու լրագրող:
Ընդհանուր առմամբ՝ մեծ Միջին Արևելքում սպանված լրագրողների թիվը՝ 46:
Ի դեպ, PEC-ի նախորդ տարվա զեկույցում սպանված լրագրողների թիվը եղել է 129-ը: