|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
2015 թվականի սկզբից առ այսօր լրագրղների սպանությունների թիվն ավելացել է 7 տոկոսով. նման տվյալ է ներկայացվում շվեյցարական Press Emblem Campaign կազմակերպության զեկույցում:
Այս տարվա առաջին կիսամյակին սպանվել է 71 լրագրող: Սպանությունների թվի ավելացումը փորձագետները կապում են Մերձավոր Արեւելքում կոնֆլիկտների սրացմամբ:
Մերձավոր Արեւելքն ու Հյուսիսային Աֆրիկան շարունակում են մնալ լրագրողների համար ամենավտանգավոր կետերը: Տարեսկզբից այնտեղ արդեն սպանվել է 23 լրագրող: Այդ տարածաշրջանի ամենավտանգավոր երկիրը Լիբիան է, որտեղ ԶԼՄ 8 ներկայացուցիչ է սպանվել: Եվրոպայում գրանցվել է 13 սպանություն. նրանցից 8-ը սպանվել է Փարիզում` «Շառլի Էբդոյի» գրասենյակում, եւս 4-ը` Ուկրաինայում եւ մեկը` Լեհաստանում: