Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2010 թվականին մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է 79 լրագրող. նշված է Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի հաշվետվության մեջ. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Անցյալ տարի ամենաշատը Պաղեստինում է լրագրող զոհվել` 8 մարդ, 5 լրագրող սպանվել է Իրաքում, 3-ական մարդ Հոնդուրասում, Մեքսիկայում եւ Ինդոնեզիայում, 2-ական` Թաիլանդում, Սոմալիում, Նիգերիայում, Անգոլայում, Աֆղանստանում եւ Ֆիլիպիններում: Լրագրողների մահվան դեպքեր են գրանցվել նաեւ Կամերունում, Բելառուսում, Հնդկաստանում, Եմենում, Ուգանդայում, Հունաստանում, Բրազիլիայում, Լիբանանում, Ռուանդայում եւ այլ երկրներում:
1992 թվականից մինչ այժմ սպանվել է 850 լրագրող: Լրագրողական «սեւ տարին» եղել է 2009 թվականը, երբ զոհվել է 99 լրագրող, նրանցից 34-ը`Ֆիլիպիններում:
Իսկ մինչ 2009-ը «սեւ տարի» էր համարվում է 1994-ը, երբ սպանվեց 66 լրագրող, ովքեր լուսաբանում էին Ալժիրի, Ռուանդայի եւ Բոսնիայի հակամարտությունները:
Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի տվյալներով` վերջին 19 տարիների ընթացքում լրագրողները շատ են զոհվել Իրաքում` 146 մարդ: Երկրորդ տեղում են Ֆիլիպինները` 71 մարդ, երրորդ տեղում Ալժիրն է` 60 մարդ: