|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Փետրվարի 7-ին, ժամը 17:58-ին ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Մարտունի հատվածի 60-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2110» մակնիշի 30 SO 105 (վարորդ՝ 1995 թ. ծնված Վ. Մ.), «BMW» մակնիշի 35 FD 181 (վարորդ՝ Կ. Մ.) և «Volkswagen» մակնիշի 30 AD 808 (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կ. Մ.-ը և ուղևոր՝ 1984 թ. ծնված Խ. Մ.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Մարտունու ԲԿ, իսկ «ՎԱԶ 2110» ավտոմեքենայի վարորդ Վ. Մ.-ը տեղում ստացել է առաջին բուժօգնություն և նույնպես հոսպիտալացվել Մարտունու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
ԱԻՆ մամուլի ծառայություն