Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս գրքերը նաեւ շատ լավ նվեր են ուսանողների, գիտահետազոտական աշխատանքով զբաղվող գիտնականների համար։ Այս փաստերը հայոց պատմության բաղկացուցիչ եւ հիմնական մասն են։ Հայոց պատմության ամբողջության մեջ այս աշխատությունների լույսընծայումը ամբողջացնում է հայոց եւ, ինչու չէ, համաշխարհային պատմությունը։ Զինվորական հրամանատարությունը, վերնախավը, իշխանությունը հաշվի չեն առնում պատմության դասերը։ Այս աշխատություններն ինքնանպատակ չեն հրատարակվում․ սրանք պատմական դասի, դասեր քաղելու իմաստով շատ մեծ նշանակություն ունեն․ «Նյութեր Հ․Յ․ Դաշնակցության պատմության համար․ 13-րդ հատոր», «Նիկոլ Դուման․ նամականի» և «Քրիստափոր Միքայելեանի անտիպ նամակները» գրքերի շնորհանդեսի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։
Էդիկ Մինասյանի խոսքով՝ գրքերի հեղինակը, բազմաթիվ նամակները գրքերում ամփոփող ու վերծանող Երվանդ Փամբուկյանը կենդանի լեգենդ է, որը նաեւ ծածկագրերի վերծանման առումով եւս չափազանց մեծ ու բարդ աշխատանք է կատարել։
«Շատ աշխատատար գործ է, որը պարոն Փամբուկյանն անում է խնամքով եւ մեծ ուշադրությամբ։ Շատ գիտնականների համար կարեւոր նշանակություն պետք է ունենան Երվանդ Փամբուկյանի արխիվային նյութերը»,- ասաց Էդիկ Մինասյանը։
Նա նշեց, որ այս աշխատությունները նաեւ նոր էջ են բացում հայոց պատմության համար։