Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով չորս ոչ իշխանական ուժերի կողմից արտահերթ նիստը բոյկոտելու մասին, նշեց, որ քիչ հետո հրապարակելու է ազատամարտիկներին ու ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ բռնության դեպքերը դատապարտող հայտարարությունը: Նա առաջարկելու է բոլոր քաղաքական ուժերին միանալ տեքստին:
«Եթե կմիանան, ուրեմն` կմիանան: Մարդիկ մտածում են, որ ով ինչով զբաղվում է, կարող են կայքերում հրապարակել, ու դրանից դիվիդենդներ ձեռք բերել: Ես դա անամոթություն եմ համարում, չի կարելի, եթե տուժած կողմ կա, շահարկել դա քաղաքական նպատակների համար: Մենք կողմնակից ենք, որ ամեն ինչ անենք, որ արդարադատություն լինի»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Նա նշեց, որ ինքը խոսել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հետ, ամեն օր խոսել է նաև Արամ Մանուկյանի հետ, Երկրապահի տղաների հետ:
«Մարդիկ մտածում են` Ազգային ժողովը դատարան է և վճիռ պետք է կայացնի: Արդարադատությանը չի կարելի էսպես անհարմար դրության մեջ գցել կամ մասնակից դառնալ քննչական գործողություններին: Հավատացած էի, որ Արամ Մանուկյանի գործը կբացահայտվի, որովհետև առաջին րոպեներից անձամբ եմ զբաղվել և տեղյակ եմ եղել բոլոր մանրամասներին, բացի այս վերջին ձերբակալությունից, անձը հայտնի է, բայց գաղտնիության մասին հարց կա, և ինձ թույլ չեմ տա մանրամասները հաղորդել»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Դիտարկմանը, որ այդ ձերբակալված անձին կապում են ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի հետ, Գալուստ Սահակյանը նշեց, որ Առաքել Մովսիսյանի հետ խոսել է, և նա անհեթեթ է համարում ինչ-որ բան իրեն վերագրելը: «Որովհետև Առաքել Մովսիսյանն այն ազատամարտիկներից է, որ բոլոր ազատամարտիկների հետ շփվում է և' ԱԺ-ում, և' դրսում»,- ասաց նա` հավելելով, որ կան մարդիկ, ովքեր տուժած մարդկանց օգտագործում են քաղաքական շահարկումների համար: