|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ձայների` 3 դեմ եւ 101 կողմ հարաբերակցությամբ ԱԺ նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը:
Նա շնորհակալություն հայտնեց խորհրդարանին իրեն սատարելու համար, ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին՝ ընտրություններին մասնակցելու համար, շնորհակալություն հայտնեց Հրանտ Բագրատյանին, նաև այն խմբակցություններին, որոնք գերադասեցին չմասնակցել ԱԺ նախագահի ընտրություններին:
«Ես սիրում եմ պայքարել: Այն, ինչը պայքարի միջոցով է լինում, ավելի ամուր է լինում»,- ասաց Գալուստ Սահակյանը` հավելելով, որ կանի ամեն ինչ` խորհրդարանի պատիվը բարձրացնելու և խորհրդարանի աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար:
«Համեցեք, զբաղեցրեք Ձեր տեղը, պարո'ն Սահակյան»,- ասաց Էդուարդ Շարմազանովը, եւ Գալուստ Սահակյանը բազմեց ԱԺ նախագահի աթոռին: