կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-14 16:34
Քաղաքական

Գալուստ Սահակյանը քնքշության կողմնակից է

Գալուստ Սահակյանը քնքշության կողմնակից է

ԱԺ ավանդական ճեպազրույցում Գալուստ Սահակյանը հետաքրքրվեց, թե հիմա ընդդիմությո՞ւնն է այլընտրանք դառնում, թե՞ այլընտրանքը` ընդդիմություն, ու ինքն էլ պատասխանեց իր հարցին. «Ոնց որ թե առաջինն է տեղի ունենում, դա պարզ երևում է»:

 

Նրա խոսքով՝ առանձին քաղաքական գործիչներ այդ համագործակցության շրջանակներում այնքան խորն են գնացել, որ խոսում են համակարգային փոփոխությունների մասին` գաղտնի պահելով, թե ով պետք է դրանից հետո գա իշխանության:

 

«Չէ՞ որ դուք ժամանակին իշխանության մաս եք կազմել ու բավական լուրջ մաս, ուրեմն ձեզանից ո՞ր մեկն է իշխանության գալու, և ինչո՞ւ այն ժամանակ չեք փոփոխություններ իրականացրել»,- ասաց Գալուստ Սահակյանը:

 

Անդրադառնալով այն հայտարարությանը, թե «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր իշխանություններին խորհուրդ է տվել միանալ ոչ իշխանական չորս ուժերին, դառնալ հինգերորդը, նա հիշեցրեց. «Նախ ասեմ հետևյալը՝ ժամանակին մեծ մասը միացել էր, ինչի՞ գնացին, որ հիմա աղերսներ են ուղարկում, որ միանանք»:

 

Գալուստ Սահակյանի խոսքով՝ ՀՀԿ-ն կողմնակից է, որ քաղաքական դաշտում մարդիկ միասնաբար հանդես գան: «Այդ ուժերի կազմում ոչ միայն տարբեր գաղափարների, այլև տարբեր որակների մարդիկ կան, սակայն մենք էլ, դուք էլ, պետք է քնքուշ վերաբերվենք նրանց»,- ասաց նա: