Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի «ինֆորմացիոն աղբյուրները» հաղորդել են, որ երեկ «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԽ նախագահ Արթուր Բաղդասարյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև տեղի ունեցած միջադեպը բանավեճի մակարդակով է եղել:
«Միջադեպ տեղի չի ունեցել, պարզապես քննարկման հարց է եղել, բարեկիրթ ձևով խոսակցություններ են եղել»,-Yerkir.am-ի հետ զրույցում նշեց նա:
Անդրադառնալով միջադեպի առնչությամբ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի մեկնաբանությանը` թե ՀՀ-ում չկա եւ չի կարող լինել որեւէ քաղաքացի` անկախ իր զբաղեցրած պաշտոնից, որ համարձակություն ունենար անգամ բարձր ինտոնացիայով խոսել Գագիկ Ծառուկյանի հետ, Սահակյանն ասաց. «Այդպես եթե վերցնենք, ինչու՞ պետք է Գագիկ Ծառուկյանին անպատվեն, բնականաբար, ես էլ այն միտքը չունեմ, որ դա եղելություն կլինի : Ընդհանրապես, քաղաքական դաշտում որևէ մեկը որևէ մեկին անպատվելու խնդիր չունի»:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ մեր երկրում մարզական ֆեդերացիաները հիմնականում ղեկավարում են քաղաքական գործիչները, պատգամավորները, պատասխանեց. «Շատ լավ , այդ կերպ նրանք ավելի նպատակադրված են աշխատում»: Ըստ նրա` նշանակություն չունի այն, որ քաղաքական գործիչը որևէ կապ չունի տվյալ մարզաձևի հետ. «Եթե մարդը ցանկանում է` որևէ սպորտաձև ընտրի և զարգացնի, պարտադիր չէ, որ տվյալ մարզաձևին տիրապետի: Մարդը նաև կարող է հոբբի ունենալ տվյալ մարզաձևի նկատմամբ և իր դերակատարումն ունենա դրա զարգացման գործում»:
Հարցին` կհամաձայնվե՞ր արդյոք , եթե Արթուր Բաղդասարյանի փոխարեն իրեն առաջարկեին ղեկավարել վոլեյբոլի ֆեդերացիան, Սահակյանը ժպտալով պատասխանեց. «Վոլեյբոլ, միգուցե, չէի ընտրի, բայց ուրիշ սպորտաձև կընտրեի»: