կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-15 13:42
Սպորտ

Բասկետբոլ. Հայաստանի` մինչեւ 20 տարեկանների հավաքականը կգլխավորի Վիկտոր Ուսկովը

Բասկետբոլ. Հայաստանի` մինչեւ 20 տարեկանների հավաքականը կգլխավորի Վիկտոր Ուսկովը

2015թ. Եվրոպայի առաջնությունում Հայաստանի` մինչեւ 20 տարեկանների բասկետբոլի հավաքականը հանդես կգա ռուս փորձառու մասնագետ Վիկտոր Ուսկովի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

 

Ուսկովը սերտորեն կապված է Հայաստանի հետ, քանի որ երկար տարիներ բնակվել է էջմիածնումՆերկայումս նա գլխավորում է «Տուլա-Արսենալ» ակումբըՎիկտոր Ուսկովի նշանակման վերաբերյալ ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ասել է հետևյալը«Վիկտոր Ուսկովը ծնվել է Ռուսաստանում, սակայն 3 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան եւ երկար տարիներ բնակվել է Էջմիածնում: Այստեղ նա դարձել է բասկետբոլիստ, ապա` մարզիչ: 80-ականներին նրա սաները մեծ հաջողությամբ հանդես էին գալիս Հայաստանի առաջնություններում: ԽՍՀՄ փլուզումից հետո նա բնակություն է հաստատել ՌԴ-ում եւ աշխատել մի շարք ակումբներում, իսկ ներկայում մարզում է «Տուլա-Արսենալը»: Ուսկովը շատ լավ ծանոթ է Հայաստանին, շատ լավ խոսում է հայերեն եւ մեծ սիրով ընդունեց մեր առաջարկը: Վստահ եմ, որ նրա գլխավորությամբ Հայաստանի ընտրանին կդառնա ավելի մարտունակ եւ հաջող ելույթներ կունենա Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի առաջնության ավարտից հետո նա վերադառնալու է Տուլա եւ շարունակելու է իր աշխատանքն ակումբային մակարդակով»:


ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում ունեցող Վիկտոր Ուկսովը իր պարտականություններին կանցնի 2015 թվականի մայիսին, իսկ հուլիսի 9-19-ը Հայաստանի` մինչեւ 20 տարեկանների հավաքականը Հունգարիայում կմասնակցի Եվրոպայի առաջնության հանդիպումներին: