Դեկտեմբերի 1-ին` ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով Երևանի Խանջյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը տվել է ինքնախոստովանական բացատրություն, որ նույն օրը թիվ 20 երթուղային տաքսու սրահում գողացել է 1972 թ. ծնված Իրիանա Ա.-ի դրամապանակը: Կատարվում է հետաքննություն: