|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրանական ATR-72 օդանավի կործանման վայրում վերսկսվել են որոնողական աշխատանքները. հայտնում է РИА Новости-ն:
Իրանում՝ Սպահան նահանգի Սեմիրոմ քաղաքի մոտակայքում, երեկ 60 ուղեւորով, անձնակազմի 6 անդամներով ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Ավիավթարը լեռնային հատվածում է եղել, դա եւ եղանակային անբարենպաստ պայմանները դժվարություններ են ստեղծել որոնողափրկարարական աշխատանքների համար:
Կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։
Նախնական վարկածով` վթարի պատճառը եղել են վատ եղանակային պայմանները, օդանավը բախվել է լեռան: