Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին Մաքսային միության նորմերը խախտելու համար՝ Բելառուսից ռուսական շուկա սննդի մատակարարման համար սահմանված արգելքի հետ կապված. հայտնում է Ведомости-ն:
«Ռուսաստանն իրեն անպարկեշտ է պահել՝ շատ ձեռնարկությունների արգելելով ՌԴ տարածք սննդամթերքի մատակարարումը: Ռուսաստանը խախտել է մեր բոլոր պայմանավորվածությունները, որոնց հասել էինք Մաքսային միությունում»,- ասել է Լուկաշենկոն:
Նախագահը պատմել է, որ երբ Մոսկվան Արևմուտքի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ է սահմանել, նախապես չի զգուշացրել այդ մասին ՄՄ անդամ երկրներին, թեև ՄՄ-ի շրջանակում պայմանավորվածությունները պահանջում են դա: Սակայն, ըստ նրա, ո'չ Բելառուսը, ո'չ Ղազախստանը չհակաճառեցին:
«Ես այն ժամանակ զգուշացրեցի ՌԴ նախագահին, որ մենք` որպես ՄՄ-ի արտաքին սահման, իհարկե, թույլ չենք տա արգելքի տակ հայտնված ապրանքների մուտքը ՌԴ, սակայն Բելառուսը շարունակելու է համագործակցությունը արևմտյան գործընկերներ հետ: ՌԴ-ն դրա հետ համաձայնեց»,- պատմել է Լուկաշենկոն:
Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից բելառուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները համարում է անազնիվ մրցակցություն, և ընդգծել է, որ վստահ է բելառուսական սննդամթերքի որակի հարցում: