|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել. «Մայրաքաղաքում տեղաց առաջին ձյունը, ինչը լրացուցիչ դժվարություններ է հարուցում երթևեկության համար, վթարային իրավիճակների պատճառ դառնում և, բնականաբար, ավելի մեծ զգոնություն ու պատասխանատվություն պահանջում վարորդներից: Վարորդներին կոչ ենք անում առավելագույնս ուշադիր լինել հատկապես դպրոցամերձ փողոցներում: Զգոն ու շրջահայց եղեք խաչմերուկներում ու մայթեզրյա հատվածներում, հետիոտնային անցումի մոտ մեքենան արգելակելիս, ընթացքում արագությունն ու տրանսպորտային միջոցների միջտարածությունը հաշվարկելու ժամանակ:
Բոլոր այն վարորդներին, որոնք անվադողերը դեռևս չեն փոխարինել ձմեռային դողերով, խորհուրդ ենք տալիս ժամանակավորապես ձեռնպահ մնալ ավտոմեքանան շահագործելուց և ճանապարհ ելնել միայն տրանսպորտային միջոցը ձմեռային պայմաններին համապատասխան կահավորելուց հետո:
Հիշե՛ք. հատկապես ձյունառատ ձմռանը երթևեկության կանոնների և տրանսպորտային միջոցի շահագործման պահանջների խստագույն պահպանումը վարորդի, ուղևորի ու հետիոտնի անվտանգության ապահովման լավագույն երաշխիքն է»: