|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքը` նոր խմբագրմամբ, համաձայն որի` դեղերը պարտադիր պետք է դրոշմապիտակավորվեն, ուժի մեջ է ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից։
ՀՀ առողջապահության նախարարությունը բարեփոխմանը դեմ չէր, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունն օրենսդրական այս փոփոխությունը հիմնավորում էր դեղերի շուկայում ստվերի վերացման եւ մրցակցային դաշտ ստեղծելու անհրաժեշտությամբ:
Նախարարությունը, լինելով բնակչությանն արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղերով ապահովելու երաշխավորը, շահագրգիռ է, որ շուկան զերծ մնա կեղծ և չգրանցված դեղերից։
Պետք է նշել, որ նոյեմբերի 1-ից դեղերի գների փոփոխություն չի նկատվել։ Դեղերի շուկայում գների նկատելի աճ արձանագրվեց նոյեմբերի 20-ից հետո, ինչն ակնհայտորեն պայմանավորված է դոլարի և եվրոյի փոխարժեքների տատանմամբ։ Այնպես որ` նրանք, ովքեր դեղերի գնի աճը փորձում են ներկայացնել որպես դրոշմապիտակավորման պարտադիր պահանջի հետևանք, մեղմ ասած` անկեղծ չեն։