Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության նիստից առաջ լրագրողները հարցեր են ուղղել բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին Սևանա լճում ջրիմուռների ծավալների մեծացման, դրանցում ազոտի ու ֆոսֆորի ցուցանիշների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ Սևանա լճում ջրիմուռների ծավալի մեծացումը առողջապահական տեսանկյունից վտանգավոր է:
Բնապահպանության նախարարը նշեց, որ առողջապահության նախարարությունն իր մասով է ուսումնասիրություններ կատարել, իսկ բնապահպանության նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրի մեջ ազոտի ու ֆոսֆորի ցուցանիշները նորմայի մեջ են:
Նախարարի խոսքով` կան մի քանի գործոններ, որոնք գումարվել են իրար` առաջացնելով ջրիմուռների աճ, այն է` նվազ տեղումներ, բարձր ջերմաստիճան, կեղտաջրերի մեծ ծավալներ: Նա նաև նշեց, որ բոլոր ավազաններից կեղտաջրերը լցվում են Սևանա լիճ, կան մի քանի մաքրման կայաններ, որոնք հիմնականում մեխանիկական մաքրում են իրականացնում: «Դա ոչ միայն Սևանա լճին է վերաբերում, ջրիմուռների աճ է նկատվում աշխարհի այլ ջրավազաններում: Սևանա լճում հիմնական լայնածավալ բնապահպանական ուսումնասիրությունները կարվեն այս ամսվա վերջին»,- ասաց Գրիգորյանը: