Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
2014 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկանը և նրա եղբայրը Երևան-Երասխ ավտոմայրուղու աջ կողմում տեղադրված վագոն-տնակի դիմաց անձնական փոխհարաբերությունների շուրջ առաջացած վեճի ընթացքում արհեստագործական մեծ մետաղական բանալիով և մետաղական ամբարձիչով ծեծել են եղբայրներ Եղիշե Մ.-ին և Արթուր Մ.-ին:
Վիճաբանության ընթացքում ոստիկանը դիտավորյալ կոտրել է Եղիշե Մ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակու և հետևի աջ կողային ապակու արևի պաշտպանիչները, այնուհետև փախցրել է ավտոմեքենան, դրա միջից և վրայից գողացել զգալի չափի արժողության «Նոկիա» բջջային հեռախոսը և «Մերսեդեսի» տարբերանշանը, իսկ մեքենան թողել Արարատ քաղաքում: Քաղաքացիներ Եղիշե Մ.-ի և Արթուր Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 177-րդ, 183-րդ և 185-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: