Դեկտեմբերի 28-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի բնակարանից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տանտերը նույն օրը կորցրել է բնակարանի բանալին, որով անհայտ անձը բացել և մուտք գործելով բնակարան՝ գողացել 15.000 ՌԴ ռուբլի, 400 ԱՄՆ դոլար և ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 2.350 ԱՄՆ դոլարի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1982 թ. ծնված Արթուր Ձ.-ն:
Կատարվում է նախաքննություն: