| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Րաֆֆի Հովաննիսյանի այն հայտարարության մասին, թե եռյակը միասնական չէ, ասաց, որ «Ժառանգություն» խմբակցությունը եռյակի ձևաչափում ներկայացուցիչներ ունի, և եթե իրենք իսկապես խնդիրներ են տեսնում, կամ եթե դժգոհություն կա եռյակից, ապա թող գան ու բարձրաձայնեն:
«Եթե ինքը, ոճի առումով, կողմ է ավելի կտրուկ քայլերով առաջ գնալուն, ապա դա պետք է ընդունվի եռյակի առաջնորդների կողմից, և առաջ շարժվեն: Եթե կա համագործակցության ծրագիր, որն արդեն հաստատված է, ապա պետք է դրանով առաջ շարժվել»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է նաեւ, որ «Ժառանգությունը» հեռուստատեսություն, փող և մեքենա չունի, որ մարդկանց հանրահավաքի բերի` նկատի ունենալով ԲՀԿ-ին, Միքայել Մելքումյանն արձագանքեց, որ այս պահի դրությամբ` եռյակը մոբիլիզացրել է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը, և երբ ասում են` ուժերի մոբիլիզացիա, միայն մարդկանց նկատի չունեն, այլ այն բոլոր հնարավորությունները, որոնք առկա են:
«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է շարժումը տեմպի առումով արագացնել, չեմ ասում` դեմ եմ կամ կողմ եմ, թող գա քննարկի, ո՞վ է դեմ: Կա եռյակի ինստիտուտ, ուրեմն որոշումները այդտեղ են կայացվում: Նրա ներկայացուցիչները չե՞ն եռյակում, եթե իր ներկայացուցիչների հետ խնդիր ունի, ինչ ասեմ…»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Նշենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ զերծ է մնում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները մեկնաբանելուց: