|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նիգերիայի Կանո քաղաքի մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է 120, վիրավորվել՝ 270 մարդ. հայտնում է Лента.ру-ն:
Ըստ ոստիկանության՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ երկու մահապարտ պայթուցիկ սարք են գործի դրել մզկիթում, այնուհետև անհայտ անձանց մի խումբ կրակ է բացել մարդկանց ուղղությամբ:
Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն իրավապահները կարծում են, որ կատարվածի հետևում կանգնած է «Բոկո Հարամ» իսլամական արմատական խմբավորումը, որի անդամները դեմ են կրթության արեւմտյան մոդելին եւ ձգտում են հասնել շարիաթի ներդրմանն ամբողջ երկրում: