կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-20 14:04
Աշխարհ

Լասսայի տենդը՝ Նիգերիայում նոր համաճարակի պատճառ. արդեն 103 զոհ կա

Լասսայի տենդը՝ Նիգերիայում նոր համաճարակի պատճառ. արդեն 103 զոհ կա

Նիգերիայում Լասսայի տենդն արդեն հասցրել է 103 մարդկային կյանք խլել. գրում է The Nation-ը՝ վկայակոչելով Նիգերիայի հիվանդությունների վերահսկման կենտրոնի հայտարարությունը. հայտնում է Yerkir.am-ը:

Նշվում է,որ տենդով վարակվածների հաստատված թիվը հասնում է 586-ի:

Հիվանդության առաջին դեպքն ի հայտ է եկել փետրվարի 19-ին՝ Նիգերիայի խոշորագույն քաղաքում՝ Լագոսում, որտեղ բնակչության թիվը հասնում է 21 միլիոնի:

Այս պահի հիվանդությունն առկա է Նիգերիայի 36 նահանգներից 26-ում: 

Ի՞նչ է լասսայի տենդը

Լասսայի տենդը վիրուսային հեմոռագիկ տենդի տեսակ է, որի հարուցիչն է Լասսա վիրուսը: Նախնական ախտանիշներից են են տենդը, թուլությունը, գլխացավըփսխումը և մկանացավը: Ավելի հազվադեպ կարող են ի հայտ գալ բերանից կամ ստամոքսաղիքային տրակտի այլ բաժիններից արյունահոսություններ: Մահվան հավանականությունը տվյալ վիրուսով վարակվելու դեպքում կազմում է 1%:

Հիվանդները կարող են մահանալ վարակվելուց երկու շաբաթ անց: Կենդանի մնացած մարդկանց մեկ քառորդի մոտ ի հայտ է գալիս մասնակի խլություն, որը ժամանակի ընթացքում կիսով չափ վերականգնվում է:

Վարակը սովորաբար փոխանցվում է մուլտիմամմատ առնետի, մեզի կամ արտաթորանքի միջոցով[1], ինչպես նաև մարդկանց անմիջական շփման միջոցով:

Հիվանդության դեմ պատվաստանյութ չկա: Դրա կանխարգելման համար անհրաժեշտ է հիվանդներին մեկուսացնել և պակասեցնել նրանց շփումը առնետների հետ: Նաև նպատակահարմար է վնասատուների դեմ պայքարի նպատակով տանը պահել կատուներ և սնունդը պահել փակ տարաներում: Բուժման հիմնական նպատակն է կանխել օրգանիզմի ջրազրկումը և վերացնել մնացած այլ ախտանիշները: Վաղ նշանակման դեպքում արդյունավետ է Ռիբավիրին հակավիրուսային դեղամիջոցը:

Հիվանդությունը սկսել է նկարագրվել դեռևս 1950-ական թվականներից: Այն  առաջին անգամ հայտնաբերվել է 1969 թվականին Լասսա անունով փոքրիկ քաղաքում, որը գտնվում է Նիգերիայի Բորնո նահանգում: Լասսայի տենդը համեմատաբար ավելի շատ տարածված է Արևմտյան Աֆրիկայի երկրներում` Նիգերիա, Լիբերիա, Սիերա-Լեոնե, Գվինեա և Գանա: Տարեկան 300000-500000 արձանագրված  դեպքերից 5000 ավարտվում են մահացությամբ։