Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիգերիայի մայրաքաղաք Նիամեում մի քանի զինված տղամարդիկ առեւանգել են Ֆրանսիայի երկու քաղաքացու:
Առեւանգումը տեղի է ունեցել ժամը 23.00-ին «Թոլուզեն» սրճարանից: Նրանց մտցրել են մեքենան, որտեղ իրենց սպասելիս են եղել նաեւ այլ մարդիկ, եւ մեծ արագությամբ հեռացել են:
Նիգերիայի անվտանգության ծառայության ներկյացուցիչը հաստատել է առեւանգման փաստը: Իսկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ասել է, թե իրենք տեղյակ են պատահածին.
«Մենք թե Փարիզում, թե Նիամեում ուժերը մոբիլիազացրել ենք` ամեն ինչ ստուգելու համար» :
Ֆրանսիան մինչ այժմ փորձում է ձերբակալությունից ազատ արձակել իր հինգ քաղաքացիներին, որոնց առեւանգել էին 2010-ի սեպտեմբերին Ալ Քաիդայի մարտիկների կողմից:
Սակայն դեռեւս պարզ չէ, թե արդյո՞ք այս երկու մարդուն էլ են Ալ Քաիդայի մարտիկները առեւանգել:
Այս մասին հաղորդում է aljazeera.net-ը: