|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Նոյեմբերի 27-ին` ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից իրենց է դիմել անհայտ քաղաքացի և հայտնել, որ օդանավակայանի գլխավոր մասնաշենքում իր պատվերով 8 ժամ առաջ պայթուցիկ սարք է տեղադրվել:
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ԿԱ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ահազանգողը 1993 թ. ծնված, նախկինում դատված Նարեկ Հ.-ն է, ով ժամը 21.20-ին Աշտարակի խճուղուց բերման է ենթարկվել Մաշտոցի բաժին, այնուհետև տեղափոխվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն: