կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-25 14:06
Սպորտ

Արսեն Ջուլֆալակյանը՝ Հայաստանի լավագույն մարզիկ

Արսեն Ջուլֆալակյանը՝ Հայաստանի լավագույն մարզիկ

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի (ՀՄԼՖ) կողմից  ճանաչվել է 2012 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ: 

 

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել  հունահռոմեական ոճի ըմբիշ,  օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը: Լավագույն եռյակը եզրափակել է ծանրամարտի օլիմպիական բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Օլիմպիական եռակի չեմպիոն շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը հայտնվել է չորրորդ հորիզոնականում:

 

10 լավագույն մարզիկների ցանկում  ֆուտբոլիստներ չեն ընդգրկվել, ինչպես դա լինում էր նախորդ տարիներին: 

 

2012թ-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկները.

1. Արսեն Ջուլֆալակյան (Հ/հ ըմբշամարտ) - 294 միավոր

2. Արթուր Ալեքսանյան (հ/հ ըմբշամարտ)- 250

3. Հռիփսիմե Խուրշուդյան (ծանրամարտ) - 226

4. Լեւոն Արոնյան (շախմատ) - 203

5. Երջանիկ Ավետիսյան (հրաձգություն) - 131

6. Հովհաննես Դավթյան (ձյուդո) - 97

7. Վլադիմիր Հակոբյան (շախմատ) - 95

8. Հարություն Մերդինյան (մարմնամարզություն) - 74

9. Արման Երեմյան (թաեքվոնդո) - 68

10. Վաչիկ Վարդանյան (սամբո) - 64

 

Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են եւս 13 մարզիկների անուններ, որոնց մեջ ընդգրկված են եղել ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Ռոման Բերոզովսկին, Սարգիս Հովսեփյանը, Արաս Օզբիլիսը: Ազատ սամբիստներ Մխիթար Մխիթարյան և Տիգրան Կիրակոսյանը, ազատ ոճի ըմբիշ  Դավիթ Սաֆարյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ  Յուրի Պատրիկեևը, ծանրամարտիկ Հայկ Հակոբյանը, շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը և Սերգեյ Մովսեսյանը  և բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Նիկոլ Արությունովը:

 

Հարցմանը մասնակցել են 30 մարզական լրագրողներ: