|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանի լավագույն մարզիկների մեծարման երեկոյի ժամանակ մի շարք մարզիկներ և մարզիչներ արժանացան պարգևների և շքանշանների:
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Հայաստանի 2012թ լավագույն մարզիկ Արսեն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից բնակարան ստացավ Երևանում: Դրամական պարգևների արժանացան ըմբշամարտիկներ Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը, բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովը և նրանց անձնական մարզիչները:
Գագիկ Ծառուկյանն իր ելույթում ամփոփեց 2012թ ձեռքբերումներն`այն որակելով որպես հաջողված:
Մեծարման երեկոյին մասնակցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նույնպես հաջողված համարեց 2012թ հայկական սպորտի համար` միաժամանակ ցանկանալով, որպեսզի հաջոդ տարի մեր մարզիկներն ավելի մեծ հաջողությունների հասնեն:




Լուսանկարները՝ president.am-ի: