Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական կողմի՝ Ղարաբաղում իրենց կողմից խոցված ուղղաթիռի հետ կապված հայտարարությունները գնալով ավելի անհեթեթ են դառնում: Տեղեկացրել էինք, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարել էր, թե ուղղաթիռը «հարձակվել է Ադրբեջանի խաղաղ բնակչության վրա»:
Ազատամարտիկ Արթուր Բունիաթյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այս ամենը բոլորիս էլ պարզ է, թե ուր է տանում` սա թատրոն է, Ադրբեջանի կողմից բեմադրված ներկայացում:
«Որպեսզի Ադրբեջանի ժողովուրդը, ըմբոստ մասսան լինի խճճված, խաբնված, տարակուսած, պիտի թատրոններ լինեն: Թատրոնը միշտ էլ պետք է. ինչ-որ բանով պիտի զբաղեցնես մարդուն, որովհետև եթե նա զբաղված չի` ուզում է հիշել իր ակունքները, իր անցյալը, իսկ եթե նա զբաղված է` դրա պատասխանը չունի»,- ասաց Բունիաթյանը:
Ըստ նրա` եթե Ադրբեջանը մեկ միլիմետր գործողություն է անում` մենք պետք է դրա տասնապատիկը, հարյուրապատիկը, հազարապատիկը անենք: Բունիաթյանը վստահեցնում է` եթե չպատժես հանցագործին` նա շարունակելու է իր սև գործը:
«Եթե մենք և դուք լինեինք անողը` վաղուց արել էինք: Եթե ադրբեջանական այս քայլերի պատասխանը թողնեին ինձ և ձեզ վրա` մենք նրանց հախից եկել էինք, բայց ՊՆ-ն դեռ մտածում է, հասկանո՞ւմ եք: Քանիցս, երբ ինչ-որ ոտնձգություն է եղել, մենք մեկնաբանություն ենք տվել, որը ՊՆ-ն շատ խիստ է համարել: Այ մարդ, զարմանալի է` ի՞նչ դիվանագիտական և քաղաքական հարցերի մասին կարող է խոսք գնալ, երբ քեզ ապտակում են, և դու լռում ես»,- ասաց Բունիաթյանը: