կարևոր
2500 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-12 13:42
Հասարակություն

Այդ անիրավն ուրանում է մեր Հռչակագիրը, հասկանո՞ւմ եք․ Արամ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

«Միասին» այլընտրանքային  հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը ՀՀ կառավարության շենքի  դիմաց հանրային շտապ հավաք է անցկացնում՝ ներկայացնելով  պահանջագիր, որով կառավարությունից  պահանջում են դիվանագիտական միջազգային օրակարգ դարձնել «Ադրբեջանի տարածքից բռնի տեղահանված հայ բնիկ ազգաբնակչության իրավունքների պաշտպանության մասին» հարցը։
 

«Եթե պիտի Նիկոլ Փաշինյանը, և, առհասարակ, այս իշխանությունից գնան COP29-ին, ավելի լավ է չգնան, որովհետև սրանք ոչ քաղաքական կամք ունեն, ոչ դիրքորոշում ունեն, որպեսզի գնան, պաշտպանեն մեր հայկական ազգային շահերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Միասին» շարժման անդամ Արամ Սարգսյանը։
«Իմաստը ո՞րն է, գնալու է այնտեղ գլուխը կախի, ինչ-որ ասեն, էն էլ անելու է։ Այլ բան է, եթե գնա և պահանջատեր լինի, բայց մենք գիտենք, որ նա պահանջատեր չի։ Նա ասում է՝ տեսեք, մենք Ադրբեջանի ազգային հռչակագրի մեջ եղած տարածքային հավակնությունների հարցը չենք բարձրացնում։ Էդ մարդու հետ էլ ի՞նչ խոսես»,-նշեց Սարգսյանը։