|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեֆ Ռատկեն լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի ոչնչացման մասին, ասել է. «Ուղղաթիռի կործանումը Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին հիշեցնում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտության մասին»: Այդ մասին հաղորդվում է պետդեպի պաշտոնական կայքէջում:
Լրագրողի դիտարկմանը, որ ԵԱՀԿ դիտորդները չեն կարողանում մոտենալ ուղղաթիռի անկման վայրին, Ռատկեն պատասխանել է. «ԱՄՆ-ը հասկանում է, որ ԵԱՀԿ-ի ներկայացուցչի՝ այդ վայրին մոտենալու հնարավորությունը կարող է մերժվել: Խորհուրդ եմ տալիս այլ մանրամասների համար դիմել ԵԱՀԿ-ին»: