|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երգիչ Անդրեն մեկնել է Թուրքիա՝ թուրքահայ երգչուհի Սիբիլի հետ համատեղ տեսահոլովակ նկարահանելու:
Ըստ CNNTURK-ի` «Սեր» երգի տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի հին գործարաններից մեկում: Թուրք ռեժիսոր Օզքան Աքսուլարի նկարահանած տեսահոլովակում Անդրեն եղել է ջուրը, իսկ Սիբիլը՝ կրակը:
«Սիբիլի հետ մենք ծանոթացանք երեք տարի առաջ և սկսեցինք ծրագրեր անել: Մեզ մտահոգում էր՝ արդյո՞ք մի օր զուգերգ կկատարենք: Այստեղ համերգներիս հիմնականում Թուրքիայի հայերն են գալիս: 2006 թվականին «Եվրատեսիլ»-ում նրանք ինձ ամենաբարձր բալը տվեցին: Նոր առաջարկ եմ ստացել՝ 2015-ին Ստամբուլում համերգ տալու համար: Ամսաթիվը դեռ հայտնի չէ»,-ասել է Անդրեն:
Իսկ Սիբիլը նշել է. «Մեզ համար հատուկ երգ է գրվել: Քանի որ ես ապրում եմ Ստամբուլում, ցանկացա, որ Անդրեն գա այստեղ: Նա ընդունեց իմ ցանկությունը: Հայաստանում կցուցադրեն մեր տեսահոլովակը, սակայն ինձ համար էականն այն է, որ Թուրքիայում ցուցադրվեն հայկական տեսահոլովակները»:
Հայտնելով, որ, չհաշված Սիբիլին, Անդրեն առաջին հայ երգիչն է, որի համար ինքը տեսահոլովակ է նկարահանում, թուրք ռեժիսորն ասել է. «Սիբիլը երգի թուրքերեն տարբերակն է ինձ ուղարկում, այդպիսով հասկանում ենք իրար»:
Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ սա Անդրեի առաջին այցը չէ Թուրքիա, նա մինչ այդ համերգով հանդես է եկել Թուրքիայում, և այնտեղ նրան շատ սիրողներ կան:
Անդրեի և Սիբիլի տեսահոլովակը պատրաստ կլինի նոյեմբերի վերջին: Նախատեսվում է, որ այն կցուցադրվի միաժամանակ թե' Հայաստանում, թե' Թուրքիայում: