|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում որոշ կարևոր ու հետաքրքիր տվյալներ մի տեսակ դուրս մնացին հանրային ուշադրությունից: Կփորձեմ այստեղ լրացնել այդ բացը: Եվ այսպես, պետական բյուջեի հաշվին կսովորեն.
նախակրթարաններում` 2014 թ.` 4 400 երեխա, 2015 թ.` 5 500 երեխա,
դպրոցներում` 2014 թ.` 353 8 00 աշակերտ, 2015 թ.` 361 9 00 աշակերտ,
քոլեջներում և ուսումնարաններում` 2014 թ.` 20 260 աշակերտ, 2015 թ.` 24 363 աշակերտ,
բուհերում` 2014 թ. ` 12 600 ուսանող, 2015 թ.` 13 100 ուսանող:
Ինչպես նկատում եք` կրթության բոլոր մակարդակներում գրանցվում է երեխաների աճ, և պետական բյուջեից անվճար կրթության համար տրվող գումարները կավելանան»: