|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանի ռեկտորատի նիստ: Նիստի ժամանակ, ի թիվս այլ որոշումների, որոշվել է նաև բուհի պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանին ազատել ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնից:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը նշեց, որ Խաչատրյանը հասարակական հիմունքներով էր զբաղեցնում ամբիոնի վարիչի պաշտոնը: «Խաչատրյանը շարունակում է մնալ պրոռեկտորի պաշտոնում: Պարզապես նա չէր հասցնում երկու գործ միաժամանակ անել: Հիմա ամբիոնի վարիչ կնշանակվի մեկը, ով կհասցնի գործերը կարգավորել»,- ասաց նա:
Ի դեպ, Խաչատրյանը ՀՊՃՀ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանի քեռին է, ով վերջերս բողոքել էր բուհի նորանշանակ աշխատակազմի ղեվավարի դեմ, և որի տունը խուզարկվել էր Թոքմաջյանի անվան հետ առնչվող վիրտուալ սկանդալի գործի շրջանակներում:
Թոքմաջյանը նշեց, որ Խաչատրյանին պաշտոնից ազատելն ամենևին էլ կապ չունի Խոյեցյանի հետ. «Խնդիրն իրավական դաշտում է, իրավապահներն են զբաղվում այդ հարցով, և այս ամենը զուտ կադրային հարցեր են»:
Թոքմաջյանը տեղեկացրեց նաև, որ Խաչատրյանի փոխարեն ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել Արեգ Սահակյանը: