կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-26 19:22
Մշակույթ

Պարզաբանում` «Զվարթնոց» արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչի նշանակման վերաբերյալ

Պարզաբանում` «Զվարթնոց» արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչի նշանակման վերաբերյալ

Հարգելի քաղաքացիներ, նկատի ունենալով զանգվածային լրատվամիջոցների կողմից վերջին օրերին քննարկվող, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանին առնչվող հարցը, ևս մեկ անգամ հարկ ենք համարում պարզաբանել, որ Կառավարության 2003 թ. մարտի 7-ի թիվ 312-Ն որոշման համաձայն, ղեկավարվելով ՊՈԱԿ-ի մասին օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետով, պետական կազմակերպությունը /և ոչ թե ՀՀ մշակույթի նախարարությունը, ինչպես նշվում է մամուլում/ իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության:

 

Պայմանագրի կողմ են հանդիսանում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և դիմումատուն: Միջոցառման հսկողությունը, մասնաճյուղի կանոնադրության համաձայն, իրականացվում է մասնաճյուղի վարիչի կողմից: Տվյալ դեպքում հունիսի 14-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացված միջոցառման պատշաճ հսկողություն չի իրականացվել:

 

Արդյունքում ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով արգելոց-թանգարան մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի կանոնադրության համաձայն և ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով` մասնաճյուղի վարիչի պարտականությունները դրվել են արգելոց-թանգարանի շահագործման և պահպանման բաժնի վարիչ Գագիկ Գրիգորյանի վրա: Վերջինս չի նշանակվել արգելոց-թանգարանի վարիչի պաշտոնին, ինչպես թյուրիմացաբար նշել են էլեկտրոնային որոշ կայքեր:

 

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով մասնաճյուղի նոր վարիչ կնշանակվի օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

 

Հարգանքով`

Մարինե Ավանեսյան

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով օգնական